Լուկա Մոդրիչը կարծես թե հեռանում է Մադրիդի «Ռեալից»։
Relevo-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել խորվաթ ֆուտբոլիստի հետ, եթե որևէ արտառոց բան տեղի չունենա։ Որոշումը համարյա կայացված է և այդ մասին կհայտարարվի մոտակա օրերին։
Նշվում է, որ Լուկան կողմ չէ իրադարձությունների նման զարգացմանը։ Նա ցանկանում է մնալ թիմում և նույնիսկ պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման։
Մյուս կողմից ակումբի ղեկավարությունը ցանկանում է շեշտը դնել երիտասարդ ֆուտբոլիստների վրա՝ մասնավորապես Արդա Գյուլերի, ով կարող է գնալ Մոդրիչի հետքերով։ Նշվում է, որ թուրք ֆուտբոլիստն այս մրցաշրջանում շատ խաղաժամանակ չի ստացել միայն այն բանի համար, որ Անչելոտին հաճախ խաղադաշտ էր դուրս բերում հենց Մոդրիչին։
Բացի դա, ֆինանսական կողմը նույնպես իր դերն է խաղում։ Լուկան թիմի կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է, և նրա հեռանալը հնարավորություն կտա «Ռեալին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Կիլիան Մբապեին։
Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։
Los Merengues, Realmadird.am