Էնդրիկն արդեն 11.25 մլն եվրո բոնուս է ակտիվացրել «Ռեալ» տեղափոխության շրջանակում
«Ռեալի» ապագա ֆուտբոլիստը օրերս խփեց իր հերթական գոլը խփեց։ Ամեն հաջորդ 5 գոլերի արդյունքում «Արքայական» ակումբը ստիպված է լինելու վճարել 2.5 մլն եվրո բոնուս։ «Լիվերպուլի» դեմ խաղում խփած գոլը Էնդրիկի համար 20-րդն էր։
Այդ կերպ նա արդեն իսկ ակտիվացրել է 4 բոնուս, և «Պալմերիասը» կստանա 10 մլն եվրո։ Առավելագույն սահմանաչափը 25 գոլն է։ Այստեղ հաշվի չեն առնվում հավաքականի կազմում խփած գոլերը։
As-ի փոխանցմամբ, բրազիլական ակումբը ևս 1.25 մլն եվրո կստանա այն բանի համար, որ Էնդրիկը հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվել է 35 մլն եվրո, և ևս 25 մլն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով։
Los Merengues, Realmadrid.am