«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջանաթան Բարնետը կարծում է, որ իր հաճախորդի կարիերայի վատ ընթանալու վրա ազդել են վնասվածքներն ու Զիդանի հետ ունեցած տարաձայնությունները:
«Վնասվածքներն ու Զիդանի հետ խնդիրները վերջին մրցաշրջաններում կանգնեցրին Բեյլին: Շատ ափսոս, որ նա վնասվածք ունի այն ժամանակ, երբ թիմի ղեկին Կարլո Անչելոտին է: Գարեթը ծնկաջլի պատռվածք ունի, որի վերջնական ապաքինման համար ժամանակ է անհրաժեշտ»,- գործակալին մեջբերում է AS-ը:
Fanat, Realmadrid.am