• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Բավարիայի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Բավարիայի» դեմ հաղթական խաղը
09.05.2024
2065 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բավարիայի» հետ և հաղթեց 2–1 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։

Խոսելու․ «Ես պարզապես ուշագնաց եղա, երբ մրցավարը եզրափակիչ սուլիչը հնչեցրեց։ Մենք անհավանական մրցաշրջան ենք անցկացնում։ Երկու տարի առաջես «Ռեալ Մադրիդին» էի երկրպագում «Լիվերպուլի» դեմ ՉԼ–ի եզրափակիչում, իսկ հիմա․․․ շատ երջանիկ եմ։ Այս հանդիպմանը տեղի ունեցածն ավելին է, քան իմ երազանքները։ Վինիսիուսը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլի՞ստ, ինձ չի հետաքրքրում այդ մրցանակը»։

Բելինգեմ․ «Ես շատ ուրախ եմ Խոսելուի համար, նա արժանի էր դրան։ Չեմ կարծում, որ նա այս գիշեր կկարողանա քնել։ Հնարավոր է՝ նա կքնի մարզման ժամանակ (ծիծաղում է): «Ռեալի» երկրպագուները լավագույնն են աշխարհում։ Նրանք մեզ էներգիա են հաղորդում, որը քեզ չի կարող շնորհել ոչ մի երկրպագու։ ՉԼ–ի եզրափակի՞չը, և՛ մենք և՛ «Բորուսիան» արժանի էինք եզրափակիչին և ես շատ եմ սպասում դրան»։

Վինիսիուս Ժունիոր․ «Ֆլորենտինո Պերես, իմ նախագահ, շնորհակալ եմ, որ ինձ բերեցիր աշխարհի մեծագույն ակումբ։ Մենք հերթական եզրափակիչի ուղեգիրը նվաճեցինք։ Այսօր մենք խաղում էինք վնասվածք ստացած ֆուտբոլիստների համար, մեր ընտանիքների, «Բեռնաբեուի» և այն մարզաշապիկի համար, որն անհավանական բաներ է անում»։

Մենդի․ «Անկասկած, «Բավարիայի» դեմ քամբեքը շատ լավն էր, բայց ամենալավը «Մանչեսթեր Սիթիի» դեմ քամբեքն էր ՉԼ–ի 2021/22 մրցաշրջանում»։

Ռյուդիգեր․ «Խաղից հետո աթոռի միջադե՞պը, ես դա Ալաբայի համար էի բերել, քանի որ Դավիդը շատ կարևոր է մեզ համար։ Մեր երկրպագուները պետք է ուրախանան նրա համար»։