Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» խաղից հետո
09.05.2024
1256 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բավարիայի» հետ և հաղթեց 2–1 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։

«Ռեալ Մադրիդը» ՉԼ–ի ընթացիկ մրցաշրջանում անպարտելի է (9 հաղթանակ և 3 ոչ–ոքի): Սա «սերուցքայինների» ամենաերկար անպարտելի շարքն է այս մրցաշարի պատմության մեջ։

«Ռեալ Մադրիդը» կմասնակցի իր 18–րդ ՉԼ–ի եզրափակիչին։ Սա 7–ով ավելին է, քան մոտակա հետապնդողներ «Միլանի» ու «Բավարիայի» դեպքում։ Մադրիդցիները վերջին 11 մրցաշրջանում 6–րդ եզրափակիչի ուղեգիրն են նվաճում։

«Ռեալ Մադրիդն» ու «Բավարիան» 8 անգամ հանդիպել են ՉԼ–ի կիսաեզրափակիչում։ Թիմերը եզրափակիչի ուղեգիր են նվաճել 4–ական անգամ։

«Ռեալ Մադրիդը» ՉԼ–ում գոլ է խփում «Բեռնաբեուում» 29 անընդմեջ խաղում։ Վերջին անգամ թիմը ձախողվել է 2018 թվականին՝ ԲԿՄԱ–ի դեմ խաղում (0-3):

Խոսելուն երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որը պահեստայինների նստարանից խաղադաշտ մտնելուց հետո կարողանում է դուբլի հեղինակ դառնալ ՉԼ–ի փլեյ–օֆֆում (34 տարեկան և 42 օրական):

Կրոսը ՉԼ–ում 150–րդ հանդիպումն անցկացրեց։ Կիսապաշտպանը 7–րդ անգամ կխաղա մրցաշարի եզրափակիչում, ինչը ռեկորդ է։

Միլիտաոն 150–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։