«Բարսելոնան» հայտարարել է, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի գարնանային «Էլ Կլասիկոյում» «Ռեալի» դեմ հանդես է գալու հատուկ մարզաշապիկով:
Խաղաշապիկը համադրված է լինելու ակումբի գույներով (կապտանռնագույն), ինչպես նաև Կատալոնիայի դրոշի երանգներով: Այս մասին հաղորդում է Footyheadlines կայքը:
Այդպիսով դիզայներները ցանկացել են ընդգծել ակումբի արմատներն ու արժեքները, նվիրվածության ու հավատարմության գաղափարը: Հատուկ թողարկված մարզաշապիկը ներկայացնելու է «Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 2-րդ «Էլ Կլասիկոն» տեղի է ունենալու 2021 թվականի ապրիլի 11-ին (տուր 30):
Fanat, Realmadrid.am