Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Ռեալը» հանդիպելու է Բիլբաոյի «Ատլետիկին»:
«Արքայական» ակումբը, բավականին ուշ հասնելով Մալագա, հասցրել է մարզում անցկացնել փակ դռների ներքո: Այսպիսին է եղել մարզչական շտաբի որոշումը:
Եթե հինգշաբթի օրը «սերուցքայիններին» հաջողվի հաղթահարել բասկերի արգելքը, ապա նրանք կուղևորվեն Անդալուզիա, որտեղ հունվարի 17-ին Իսպանիայի սուպերգավաթը կվիճարկեն «Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ» զույգի հաղթողի հետ:
«Ռեալ» - «Ատլետիկ» խաղը կայանալու է հունվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am