«Միլանը» դիտարկում է Էնդրիկին վարձակալելու հնարավորությունը՝ հետագայում ամբողջական տրանսֆերի գնման իրավունքով։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Ռոսոներիները» պատրաստ են վարձակալել բրազիլացուն ՝ 60 միլիոն եվրոյով և բոնուսներով գնման տարբերակով, ինչպես նաև համաձայնագրում ներառել հարձակվողին 80 միլիոն եվրոյով հետ գնելու հնարավորությունը։ Նշվում է, որ Էնդրիկի հետ պայմանագիր կնքելը «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեին խորհուրդ է տվել Կական։
Հաղորդվում է, որ Էնդրիկը պատրաստ է հունվարին հեռանալ «Ռեալից»՝ խաղաժամանակի պակասի պատճառով։ Հարձակվողով հետաքրքրված են «Ռոման», ինչպես նաև մի շարք ակումբներ Անգլիայից և Ֆրանսիայից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն