Marca-ի փոխանցմամբ, ամռանը «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը լինելու է Էդուարդո Կամավինգան։ Ակումբում շարունակում են համոզվել, որ թիմին նոր կիսապաշտպան է պետք։
Ակումբում նաև գտնում են, որ Կամավինգայի տեղափոխությունը ոչ մի կերպ չի ազդի Անտոնիո Բլանկոյի աճի վրա, քանի որ այս ֆուտբոլիստները տարբեր խաղաոճեր ունեն։
18-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է մեկ տարուց, ինչը կարող է ստիպել «Ռենին» ամռանը բաժանվել իր ֆուտբոլիստից։ The Athletic-ի փոխանցմամբ, Կամավինգան չի ցանկանում երակարաձգել գործող պայմանագրի ժամկետը։
Երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալի» համար էժան չի լինելու, քանի որ Transfermarkt-ը ներկա պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո։
Կամավինգայի համար բավական թեժ մրցակցություն է լինելու, քանի որ ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ Էդուարդոն կարող է միանալ ցանկացած թիմի։
Los Merengues, Realmadrid.am