Իսպանիայի Սուպերգավաթին մասնակցելու է 4 թիմ. «Ռեալը», «Ատլետիկը», «Բարսելոնան» ու «Ռեալ Սոսյեդադը»:
Առաջին կիսաերզափակչում մրցելու են «Բարսելոնան» և «Ռեալ Սոսյեդադը», երկրորդում՝ «Ռեալն» ու «Ատլետիկը»: Հունվարի 17-ին կիսաեզրափակչի հաղթողները միմյանց դեմ պայքարելու են սուպերգավաթի համար:
«Արքայական» ակումբի թվիթերը վերհիշել է նախորդ տարվա նվաճումը. Զիդանի սաները նախ կիսաեզրափակչում պայքարից դուրս թողեցին «Վալենսիային», այնուհետև եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասան «Ատլետիկոյի» նկատմամբ:
Fanat, Realmadrid.am