Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Relevo-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբն ուշադրությամբ հետևում է իսպանացու շուրջ ստեղծված իրավիճակին:
Միևնույն ժամանակ «Արքայական ակումբում» ցանկանում են, որ Խոսելուն մնա:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Էսպանյոլին», ու նա մադրիդյան գրանդում հանդես է գալիս վարձավճարով:
Fanat, Realmadrid.am