Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Կադիսի» դեմ խաղը:
Marca-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացին մարզմանը թեթև վնասվածք է ստացել:
Միևնույն ժամանակ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը նրա մասնակցությանը ոչինչ չի սպառնում:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Կադիս» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:
Fanat, Realmadrid.am