«Ռեալը» և Audi-ն դադարեցրել են համագործակցությունը։
Գերմանական ավտոարտադրող ընկերությունը այդ մասին հայտարարել է հրաժեշտի տեսանյութի միջոցով, որը ներկայացրել է «Արքայական» ակումբի բոլոր ձեռքբերումները 2003 թվականից ի վեր։
«Միասին մենք ապրել ենք ավելի քան 900 հանդիպում և անցել հազարավոր կիլոմետրեր։ Մենք հասկացանք, որ երբեմն պետք է արագանալ մինչև վերջ և սկսեցինք հավատալ, որ կարող ենք հասնել անհնարին թվացող ամեն ինչին։ Մենք միասին պատմություն ենք կերտել, և այժմ ցանկանում ենք ձեզ միայն ամենալավը». եղել է հայտարարության մեջ։
Հաջորդ հովանավորը կլինի մեկ այլ գերմանական ավտոարտադրող՝ BMW-ն։ Ընկերությունը կլինի թիմի հիմնական հովանավորը ու կապահովի ֆուտբոլիստներին ավտոմեքենաներով։
Գործարքի մասին ծրագրում են հայտարարել հաջորդ շաբաթ։
Los Merengues, Realmadrid.am