Հոդվածներ

Անչելոտի․ «Հուսամ՝ ևս 4 տարի կմնամ «Ռեալում»
21.01.2025
643 0

Չեմպիոնների լիգայի 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Զալցբուրգի» հետ (23.01.2025, 00:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

Վաղվա խաղը շատ կարևոր է, մենք պետք է միավորներ հավաքենք։ Դա մեզ համար կենսական կարևորության հանդիպում կլինի։ Ընդհանուր փուլից հետո Չեմպիոնների լիգայի լավագույն ութնյակ մտնե՞լը։ Մեր շանսերը շատ մեծ չեն։ Մենք պետք է բարելավենք մեր պաշտպանությունը, քանի որ դա այս մրցաշրջանում հաջողության հասնելու բանալին է։

Վաղը մենք կփորձենք նույնքան լավ խաղալ, որքան «Լաս Պալմասի» դեմ հանդիպմանը։

 «Վինիսիուսն ու Մբապեն հաճույք էին ստանում խաղի ընթացքում դիրքերը փոխելուց, քանի որ Վինիսին նույնպես հաճույք է ստանում կենտրոնական հարձակման գոտում խաղալուց։ Հիմա մենք այդ տակտիկական հնարքը ավելի քիչ ենք կիրառում, քանի որ այժմ Բելինգեմն ավելի մոտ է խաղում մրցակցի դարպասին»։

«Իմ հեռանալը «Ռեալի՞ց»։ Ես չեմ որոշի, թե երբ կլինի իմ վերջին օրը այս ակումբում։ Մի օր ես կհեռանամ, բայց որոշումը ես չեմ կայացնի։ Ես զգում եմ, որ «Ռեալի» ղեկավարությունը և մեր երկրպագուները ինձ շատ են սիրում։

Ուրախ եմ, որ Պերեսը  ևս 4 տարով վերընտրվեց «Ռեալի» նախագահի պաշտոնում։ Նա ինձ շատ լավ է ճանաչում։ Հույս ունեմ, որ այս 4 տարիների ընթացքում կկարողանամ մնալ այստեղ, իսկ հետո մենք Պերեսի հետ միասին ակումբից հեռանալիս մեծ խնջույք կկազմակերպենք։ Դա իմ ծրագիրն է»։

«Արդյոք նախանձու՞մ եմ «Մանչեսթեր Սիթիին», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ գումարներ է ծախսում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։

«Ռեալը» շատ լավ և ամբողջական կազմ ունի, և դա կարելի է տեսնել, օրինակ, մեր անցած մրցաշրջանի հաջողություններից, երբ մենք կորցրինք մեզ համար կարևոր ֆուտբոլիստների, բայց շատ տիտղոսներ նվաճեցինք։ Նույնը կարող է կրկնվել նաև այս մրցաշրջանում»։


Ամենակարդացված