Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2-2 հաշվով ավարտեց Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա հանդիպումը:
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստներ Լուկաս Վասկեսն ու Օրելյեն Չուամենին քիչ է մնացել ուշանան Մադրիդ ուղևորվող ինքնաթիռից, քանի որ դոպինգ-թեսթ են հանձնել:
Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է միանալ խաղընկերներին ու վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք:
Կառլո Անչելոտին իր սաներին հանգստյան օր է տվել ֆիզիկակապես ու հոգաբանական ծանր խաղից հետո:
Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում:
Fanat, Realmadrid.am