Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բավարիային» (04.30, 23:00)։
Գերմանական ակումբի պաշտպան Ջոշուա Կիմիխի նախախաղային մամուլի ասուլիսը
«Ռոդրին ասլե է, որ «Ռեալի» բախտը բերե՞ց «Սիթիի» դեմ, այն ինչ անում են «սերուցքայինները» ՉԼ–ում, չպետք է վերագրել բախտին, դա այլ բան է։ «Ռեալ Մադրիդը» մեծ փորձ ունի և բարձր որակ։ Բավականին հաճախ նրանք ավելի ուժեղ չեն մրցակցից, սակայն միևնույն է հաջորդ փուլ են անցնում, քանի որ հավատում են իրենց ուժերին»։
«Ռեալի» ֆուտբոլիստները մշտապես փոխում են խաղադաշտում իրենց դիրքը՝ մանավանդ երբ հարձակման գծում խաղում են Վինիսիուսը, Ռոդրիգոն և Բելինգեմը։ Միշտ չես կարող վերահսկել միայն մեկ մրցակցի»։
«Իհարկե, ես ծանոթ եմ Կրոսի որակներին Գերմանիայի հավաքականից։ Նրանից միշտ կարելի է ինչ–որ բան սովորել, քանի որ շատ հաջողությունների է հասել»։