Վինիսիուս Ջունիորի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է։
COPE-ի լրագրող Միգել Անխելի փոխանցմամբ, բրազիլացուն ապաքինվելու համար անհրաժեշտ է լինելու մոտ 6 շաբաթ։ Այդպիսով նա չի կարողանա օգնել «Ռեալին» «Խետաֆեի», «Ատլետիկոյի», «Ռեալ Սոսյեդադի», «Լաս Պալմասի» և «Ժիրոնայի» դեմ կայանալիք խաղերում։
Նշվում է նաև, որ ֆուտբոլիստին մոտ կանգնած մարդիկ հյատնել են, որ նա շարք կվերադառնա 4 շաբաթից։
Հիշեցնենք, որ Վինին «Սելտայի» դեմ խաղի առաջին կեսում ազդրի վնասվածք ստացավ և ստիպված եղավ վաղաժամ լքել խաղադաշտը։
Los Merengues, Realmadrid.am