Մադրիդի «Ռեալի» դարպասապահների մարզիչ Լուիս Լյոպիսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցներից առաջ Անդրեյ Լունինին խորհուրդ է տվել հարվածներից մեկի ժամանակ ցատկ չկատարել՝ մնալով կենտրոնում:
AS-ի հաղորդմամբ՝ դարպասապահը, հիմնվելով իր ներքին ձայնի վրա, կանխատեսել է, որ կենտրոնով կհարվածի Բերնարդու Սիլվան ու չի սխալվել:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթել էր 4-3 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Բավարիայի» հետ:
Fanat, Realmadrid.am