Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը խորհուրդ է տվել «Սերուցքայինների» նորեկ Արդա Գյուլերին:
«Արդան կարծես փոքր եղբայրս լինի: Նրան խորհուրդ կտամ զինվել համբերությամբ ու սովորել յուրաքանչյուր մարզմանը»,- Գերմանիայի ազգային հավաքականի նախկին խաղացողի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ռեալում» ու 7 աղում խփել է 1 գոլ:
Fanat, Realmadrid.am