Իսպանական հեղինակավոր Relevo պարբերականի հաղորդմամբ՝ «Ռեալը» Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կկնքի հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այս պարագայում ձեռնտու կլինի երկու կողմերին էլ. ՊՍԺ-ն անվճար չի կորցնի ֆուտբոլիստին, իսկ «Ռեալը» պահանջվածից ավելին չի վճարի:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել համաձայնագիրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» ցանկանում է միանալ Մբապեի տրանսֆերային պայքարին:
Fanat, Realmadrid.am