«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն դատապարտում է բոլոր տեսակի ռասիստական ու քսենոֆոբիկ արտահայտություններն ու պահվածքը խաղադաշտում, սպորտում և առավել ևս կյանքում, քանի որ վերջին ժամերին անթույլատրելի հայտարարություններ են արվել մեր ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ։
«Ռեալ Մադրիդն» իր սերն ու աջակցությունն է հայտնում Վինիսիուս Ժունիորին, մի ֆուտբոլիստի, որը ֆուտբոլն ընդունում է որպես կյանքի ուրախության ու հարգանքի միջավայր։
Ֆուտբոլը, որն ամենամասսայական մարզաձևն է, պետք է արժեքների ու համակեցության օրինակ լինի։
Ակումբը իրավական գործընթաց կսկսի ցանկացածի նկատմամբ, որը ռասիստական պահվածք կդրսևորի մեր խաղացողների նկատմամբ։