Մադրիդի «Ռեալի» նորեկ Էնդրիկը պատմել է, որ յուրահատուկ պայմանագիր է կնքել իր ընկերուհու հետ:
Relevo-ի հաղորդմամբ՝ կա մի քանի կետ, որոնք խախտելու դեպքում զույգը տույժ պետք է վճարի, ինչը կարող է լինել նվերի տեսքով:
Նրանք պետք է պահպանեն էմոցիոնալ կապը ու միմյանց նկատմամբ հարգանքը, չպետք է վիճեն հասարակության աչքի առաջ, ցանկացած խնդիր պետք է հարթվի նույն օրը՝ առողջ խոսակցության միջոցով: Երիտասարդներն իրավունք չունեն միմյանց պատասխանեն հակիրճ, օգտագործել «OK» կամ նմանատիպ բառեր:
Պարտավոր են իրար ասել «սիրում եմ քեզ»:
Էնդրիկն արդեն Airpods է նվեր ստացել, քանի որ Գաբրիել Միրանդան խախտել է պայմանագրի դրույթներից մեկը:
Fanat, Realmadrid.am