«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն ամփոփել է նախորդ մրցաշրջանի արդյուքները:
«Ես երազում էի այսպիսի մրցաշրջանի մասին անհատական տեսանկյունից, սակայն այն էլ ավելի լավ ստացվեց թիմային առումով: «Ռեալը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ աշխարհի լավագույն ակումբն է: Մեր մարզիչը հանճարեղ է, իսկ կազմը՝ հրաշալի»,- բրազիլացու խոսքը փոխանցում է AS-ը:
2021/22 մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել 9 գոլ ու կատարել 10 ասիստ: