Մի քանի օր առաջ «Արքայական» ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ Թոնի Կրոսը վնասվածք է ստացել, ինչի արդյունքում ստիպված է լինելու բաց թողնել Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղերը։ Սա նշանակում է, որ ներկա պահին «Ռեալում» չեն կարող հրաժարվել Մարտին Էդեգորի և Դանի Սեբալյոսի ծառայություններից։
Այս երկու ֆուտբոլիստների համար հնարավորություն է ստեղծվել պայքարել հիմնական կազմում տեղի համար։ Նախորդ մրցաշրջանի վերջին մի քանի խաղերում «Ռեալը» տուժում էր վնասվածքների պատճառով։ Զինեդին Զիդանը ստիպված էր խաղադաշտ դուրս բերել Անտոնիո Բլանկոյին, քանի որ Թոնի Կրոսը վնասվածք ուներ, իսկ Էդեգորը վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Արսենալի» կազմում։
Դանի Սեբալյոսը այս պահին նույնպես վերականգնվում է վնասվածքից, որը նա ստացել էր Օլիմպիական խաղերի շրջանակներում կայացած Եգիպտոսի դեմ մրցավեճի ժամանակ։ Ֆուտբոլիստը AS-ի հետ զրույցի ընթացքում մենկաբանել է ստեղծված իրավիճկաը։
«Ամեն ինչ պարզ է։ «Ռեալի» հետ իմ պայմանագրի ժամկետի ավարտին դեռ երկու տարի կա և ես մտադիր եմ մնալ։ Օլիմպիադայից հետո կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն ակումբում, որից հետո անձամբ կկայացնեմ իմ որոշումը։
Անչելոտիի վերադարձով թիմի խաղը դաշտի կենտրոնում ավելի բազմազան կդառնա, քանի որ նա խաղում է 4-3-3 մարտավարությամբ։ Ամեն բան պարզ կախված է իմ նվիրումից, ֆիզիկական վիճակից և այն զրույցից, որը սպասվում է Անչելոտիի հետ։ Ես պետք է հասկանամ, թե ինչ է Կարլոն ակնկալում ինձանից։ Ես հասկանում եմ, որ հիմնական կազմում տեղ գտնելու համար դու պետք է վաստակես այն խաղադաշտում, որպեսզի մարզչի համար բարդ լինի մեկնարկային կազմն ընտրելը». նշել է Սեբալյոսը։
Չնայած տարիքին, նախորդ մրցաշրջանում Թոնի Կրոսը 52 հնարավորից մասնակցել է 42 հանդիպման, իսկ Լուկա Մոդրիչը՝ 48։ Սրանք բավական բարձր ցուցանիշներ են վետերան համարվող ֆուտբոլիստների համար։ Վերադառնում է նաև Ֆեդե Վալվերդեն, ով ցանկանում է վերականգնել այն դերը, որը ուներ Զիդանի օրոք։ Ֆրանսիացի մասնագետը նրան համարում էր Box to Box խաղաոճով լավագույն կիսապաշտպանը։ Ուրուգվայցին ցանկանում է անցյալում թողնել նախորդ մրցաշրջանը, որում նա մասնակցեց ընդամենը 33 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am