Հոդվածներ

Լեգենդար դարպասապահի որդին «Ռեալի» կազմում մեկնել է ԱՄՆ
21.07.2022
2886 0

20-ամյա Լուկաս Կանիսարեսը «Ռեալի» կազմում մեկնել է ԱՄՆ։ 

Նա լեգենդար դարպասապահ Սանտիագո Կանիսարեսի որդին է։ Վերջինս 1994-98 թվականների ընթացքում նույնպես հանդես է եկել «Արքայական» ակումբի կազմում՝ մասնակցելով 55 հանդիպման։ 

2021/22 մրցաշրջանի վերջին տուրում Լուկասը իր նորամուտը նշեց «Կաստիլիայի» կազմում՝ ոչ ոքի ապահովելով «Դեպորտիվո Բետիսի» դեմ խաղում։ 

Այժմ նա կարող է դառնալ «Սերուցքայինների» երրորդ դարպասապահը առաջիկա մրցաշրջանի համար։

Los Merengues, Realmadrid.am