Երեկ հայտնի դարձավ, որ ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը սպասարկելու է Դանիելե Օրսատոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Լուկա Մոդրիչի մոտ լավ հիշողություններ չեն մնացել իտալացի մրցավարի մասին։
Օրսատոն սպասարկել է Քաթարում տեղի ունեցած աշխարհի առաջնության Խորավաթիա - Արգենտինա հանդիպումը, որտեղ ապագա չեմպիոնները 3։0 հաշավով հաղթանակի հասան։ Այդ խաղում ամեն բան սկսվեց վիճելի 11 մետրանոցից։ Մոդրիչը վերհիշել է այդ դրվագը։
«Ես երբեք չեմ խոսում մրցավարության մասին։ Բայց այսօր դա չանել չեմ կարող։ Նա վատագույններից մեկն է։ Նա մի քանի անգամ սպասարկել է իմ մասնակցությամբ հանդիպումներ, և ինձ մոտ չկա գեթ մեկ լավ հիշողություն։
Այդ 11 մետրանոցը վճռորոշ դեր խաղաց։ Մեզ անկյունային հարված չտվեցին և փոխարենը նշանակեցին 11 մետրանոցը, որը չպետք է լիներ։ Ես չէի հավատում տեղի ունեցածին». նշել է Մոդրիչը։
Los Merengues, Realmadrid.am