«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղը (3:1):
«Մեր կազմը շատ լավն է, 5 փոփոխությունը նույնպես օգնում է: Երբ բաց խաղ է ընթանում, առավելություն ենք ստանում, որովհետև արագ ֆուտբոլիստներ ունենք: Հաղթեցինք, քանի որ մեծ էներգիայով էինք գործում»:
Չուամենին մեծ օգուտ է տալիս խաղին, սակայն մյուս կիսապաշտպաններն էլ լավ են կատարում իրենց աշխատանքը: Շատ գոհ եմ թե՛ թիմի խաղից, թե՛ արդյունքից»,- իտալացու խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
4-րդ տուրում «Ռեալն» ընդունելու է «Բետիսին», որը նույնպես 100 տոկոսանոց արդյունք ունի: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:
Fanat, Realmadrid.am