Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդի և օգնական Դավիդեն հոր հետ աշխատել է ՊՍԺ–ում, «Բավարիայում», «Նապոլիում», «Էվերտոնում» և «Ռեալում»։ Երիտասարդ մասնագետը հարցազրույց է տվել France Football–ին, որտեղ խոսելէ իր փորձի և ապագայի պլանների մասին։
Ծրագրերի մասին
«Ռեալի» հետ մեր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Մենք բազմաթիվ երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք, այդ պատճառով էլ թիմի կազմը ուժեղ է լինելու ապագայում։ Ես ցանկանում եմ գլխավոր մարզչի կարիերա սկսել, սակայն հիմա աշխարհի լավագույն ակումբում եմ և դա իդեալական վայր է պրոֆեսիոնալ աճի համար։ Ես երջանիկ եմ «Ռեալում», այստեղ ապրում է իմ ընտանիքը, իմ իսպանուհի կինը, ես հորս հետ եմ։ Իմ նպատակը իմ օր «Ռեալը» գլխավորելն է»։
Ֆուտբոլիստների հետ հարաբերությունների մասին
«Մեր գլխավոր աստղերը հիվանդությամբ չեն տառապում։ Վինիսիուսը, Բելինգեմը, Ռոդրիգոն, Վալվերեն՝ բոլորը թիմային ֆուտբոլիստներն են։ Նրանց համար առաջնայինը մշտապես թիմային շահն է։ Թոնի Կրոսը մարզիչ է, նա կարող է իդեալական բացատրել թիմին՝ ինչպես խաղալ «Սիթիի» դեմ։ Մարզչի համար դժվար չէ ղեկավարել վետերաններին, սակայն անձնական մակարդակում շատ դժվարէ, քանի որ նրանք արժանի են խաղալու։
Լուկան բարձր խաղամակարդակ է պահպանում՝ չնայած տարիքին։ Երիտասարդները հետևում են Լուկայի, Թոնիի, Կարվախալի, Լուկասի և Նաչոյի խաղին և օրինակ վերցնում»։
Հոր հետ աշխատանքի մասին
«Հայրս 30 տարի մարզում է և նա շատ լավ է հարմարվում։ Նա կարողացել է երիտասարդ մասնագետների ինտեգրել մարզչական շտաբ, մենք բալանսավորված են։ Մենք այնպես ենք կառուցել գործընթացը, որ հայրս կարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել ֆուտբոլիստների հետ շփմանը։ Նա հավատում է և՛ ինձ, և՛ Ֆրանչեսկո Մաուրիին։ Մեր առջև պարզ խնդիր կա դրված՝ մարտահրավեր նետել նրան։ Ահա թե ինչ է նրան պետք։ Ինձ համար հեշտ է կարծիք հայտնելը նրա մոտ, նա իմ հայրն է։ Նա երբեք հրապարակային չի զայրանում, երբեմն դուրս է գալիս ծխելու, իսկ հետո վերադառնում է։ Որոշումները միշտ նա է կայացնում»։
Ֆուտբոլիստների հետ աշխատանքի մասին
«Ես փնտրում եմ դետալներ, որով կարող եմ նրան օգնել՝ այդ թվում նախավարժանքի ժամանակ։ Եթե նա տեսնի այն, ինչը նրան ասել եք նախքան խաղում տվյալ իրադարձության կատարվելը, ապա դուք հաղթել եք։ Մարզիչ լինելու համար պետք է կատարել 4 բան՝ փնտրել, խորհուրդ տալ, ղեկավարել և կազմակերպել։ Ես ամեն ինչից փորձում եմ քիչ–քիչ կատարել։ Ես սիրում եմ ֆուտբոլիստներին հանձնարարականներ տալ որոշ պահերի։ Ես միշտ նայում եմ մրցակցի վերջին խաղերը։ «Սիթիի» դեմ խաղից առաջ ես տեսնում եմ, թե ինչ է մտածել Ունայ Էմերին»։
Զիդանի մասին
«Ֆուտբոլիստները հրաշալի էին հասկանում նրան։ Նա հեշտությամբ է կարողանում իր միտքը տալ։ Զիդանը քիչ է խոսում, սակայն հստակ է արտահայտում՝ ինչ է ուզում ֆուտբոլիստներից։ Իսկ այն, որ նա համեստ է, «Ռեալում» նրա հաջողություններն ավելի տեսանելի են դարձնում։ Երեք տարի անընդմեջ ՉԼ–ն հաղթելը շատ դժվար է։ Ինձ միշտ դուր է եկել նրա բնավորությունը»։