Չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» «Էթիհադ» մարզադաշտում ՉԼ-ի քառորդ եզրափակչի շրջանակում պատասխան հանդիպումն է անցկացնելու «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո թիմը ողջ ուժերը կենտրոնացրել է այդ հանդիպման վրա և շարունակում է նախապատրաստվել։
Այսօր կայացել է հերթական մարզումը, որը սկսվել է ֆիզիկական վարժություններով։
«Մալյորկայի» դեմ խաղին մասնակցած ֆուտբոլիստները վերականգնողական վարժություններ են կատարել, իսկ մյուսները դիրքային վարժություններ։ Մարզման ավարտին թիմը փորձարկել է հարվածները։
Կուրտուան և Ալաբան շարունակում են վերականգնվել վնասվածքներից։
Los Merengues, Realmadrid.am