AS-ի լրագրող Անտոնիո Ռոմերոյի բլոգը
Կրոսը կարիերայի եզրափակիչ հատվածը անցկացնում է նույն այն վիրաբուժական ճշգրտությամբ, ինչ առավել երիտասարդ տարիներին:
Հասկանալով, որ նրան ավելի ու ավելի քիչ տարածություն է մնացել հաղթահարելու, նա հեռացավ ազգային թիմից և հպարտությամբ է ընդունում Անչելոտիի կիրառած ռոտացիան:
Բայց ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով նա բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում և սա այն դեպքում, որ նա վաղուց համարվում է «Ռեալի» ժամանակակից պատմության ամենաշահեկան ձեռքբերումներից մեկը:
Գիտակցելով այն հանգամանքը, որ տարիքի պատճառով կարող է միայն մեկ տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ, Թոնին ոչ մի անգամ դժգոհություն չի հայտնել այդ կապակցությամբ: Նա գիտի, որ «Ռեալը» միշտ թույլ կտա նրան ապագայի վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ նա դա վաստակել է: Կրոսը երջանիկ է ակումբում, քաղաքում և հասկանում է, որ թիմի պատմության ամենահրաշալի ժամանակաշրջանի մասնիկն է եղել:
Անկասկած, գերմանացին ինչ-որ պահի կարող է ճնշում գործադրել Ֆլորենտինոյի վրա, որ ավելի շատ գումար աշխատի, բայց նա հասկացել է, որ հնարավոր ամենալավ վայրերից մեկում է գտնվում: Նա իր հրաշալի ֆուտբոլային կարիերիան ավարտելու տարբերակներ ընտրելու իրավունք է վաստակել՝ առանց ցմահ պայմանագիր կնքելու: Պերեսը, որը վստահաբար հիմար չէ, գիտի, որ Թոնին դեռ որոշ ժամանակ թիմի հետ է լինելու:
32-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ ամառ: Ավելի վաղ Կրոսը հայտարարել էր, որ 33 տարեկանը կարիերան ավարտելու հրաշալի տարիք է: