«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Կադիսի» հետ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, իսպանացին մկանային խնդիրներ ունի: «Ռեալի» ևս 3 ֆուտբոլիստ՝ Տոնի Կրոսը, Դավիդ Ալաբան ու Կարիմ Բենզեման, հոգնածություն են զգում:
Սպասվում է, որ իտալացի մասնագետը գլխավոր մրցակիցներին հաղթելուց հետո կկսի ռոտացիա կիրառել կազմի ֆիզիկական վիճակը թարմ պահելու համար:
Fanat, Realmadrid.am