Հոդվածներ

Խոսելու․ «Ես «Ոսկե գնդակը» կտայի նրան»
05.09.2024
1589 0

«Ալ Գարաֆայի» հարձակվողի հարցազրույցը

«Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է և դա ոչ միայն մարզական արդյունքների համար։ «Սերուցքայինները» լավագույնն են ամեն հարցում՝ ֆուտբոլիստին և նրա ընտանիքին վերաբերմունքով, ինչպես նաև այլ հարցերով։ Ես միշտ երախտապարտ կլինեմ իմ սրտի ակումբին։ «Ռեալը» լավագույն ակումբն է և լավագույն նախագահն ունի»։

«Իմ կարծիքով «Ոսկե գնդակի» հավակնորդ 4 ֆուտբոլիստ կա՝ Կարվախալը, Բելինգեմը, Վինիսիուս Ժունիորը և Մբապեն։ Առանց մտածելու այդ մրցանակը կշնորհեի Կարվախալին, քանի որ նա նախորդ մրցաշրջանում հաղթել է բոլոր տիտղոսները՝ պաշտպանի դիրքում խաղալով նաև գոլ է խփել ՉԼ–ի եզրափակիչում։ Մենք միայն հարձակվողներին ենք նկատում, սակայն դա ճիշտ չէ»։

«Որոշ մարդիկ «թաղել» են «Ռեալին»՝ Պրիմերայի 4 տուրերից հետո, սակայն դա սխալ է։ Թիմը պայքարելու է բոլոր 6 տիտղոսների համար։

Հիշում եմ այն մարդկանց, որոնք ասում էին, որ «Ռեալը» ոչինչ չի հաղթի, երբ 2023 թվականին թիմից հեռացավ Բենզեման։ Այդ մրցաշրջանում մենք ընդամենը 2 պարտություն կրեցինք։ Ոչ ոք թող չկասկածի, որ «սերուցքայինները» պայքարելու են բոլոր տիտղոսների համար»։

«Մբապեի հասցեին քննադատությու՞նը, ես չեմ կասկածում Կիլիանի խաղամակարդակի վրա։ Նրան կարելի է համեմատել կետչուպի հետ՝ սկզբում դու սեղմում ես այն, իսկ սոուսը դուրս չի գալիս, սակայն հետո միանգամից թափվում է ամանի մեջ։ Մբապեն արդեն երկու անգամ գրավել է «Բետիսի» դարպասը և նույն ոգով շարունակում է։ Նա կմտնի «Ռեալի» պատմության մեջ»։