Աշխարհահռչակ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն արդեն հայտարարել է, որ Կիլիան Մբապեն շուտով կդառնա «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ:
Ռոմանոն ֆրանսիացու տեղափոխության լուրը, որը հայտնել էր Here we go ֆիրմային արտահայտությամբ, տպագրել է շապիկների վրա ու դրանք վաճառում է 50 եվրոյով:
Ավելի վաղ նշվում էր, որ Կիլիանը «Ռեալի» հետ կկնքի 6 տարվա պայմանագիր:
Ավարտված մրցարջանում փարիզյան ՊՍԺ-ի կազմում 25-ամյա ֆրանսիացին անցկացրել էր 48 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 10 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am