Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գնահատական է տվել իր գործընկեր Անդրեյ Լունինի սխալին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
«Դա բարդ պահ է, շատ ավելի բարդ, քան թվում է առաջին հայացքից: Երբ գնդակը դիպչում է խոտածածկին, վերահսկելն անհնար է դառնում, քանի որ արդեն անդրադարձ է լինում քո առջևից»,- բելգիացու խոսքը փոխանցում է Defensa Central-ը:
Հիշեցնենք, որ Անդրեյ Լունինը տուգանայինից գոլ էր բաց թողել խաղի մեկնարկում: Աչքի էր ընկել «քաղաքաբնակների» հարձակողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան:
Fanat, Realmadrid.am