«Միլանում» վարձակալությամբ ելույթ ունենալուց հետո Մադրիդի «Ռեալ» վերադարձած Բրահիմ Դիասը զրուցել է ակումբի պաշտոնական մեդիայի հետ:
«Ռեալ» վերադառնալու մասին.
«Վերադարձը շատ լավ էր. ինձ դուր է գալիս լինել այստեղ և՛ նախկին թիմակիցներիս, և՛ նորեկների հետ: Ես շատ ուրախ եմ, քանի որ սա այն տեղն է, որտեղ ցանկանում եմ լինել:
Մարզումները բավականին ծանր են, ինձ դուր են գալիս: Անհավանական կազմ ունենք, ու անհամբերությամբ ենք սպասում խաղերին, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչենք: Այն աշխատանքը, որ այժմ կատարում ենք, շատ լավ է. հնարավորինս արագ ամեն ինչ կարող ենք բարելավել»:
Անչելոտիի մասին.
«Նա ինձ ասաց, որ վայելեմ, լինեմ այնպիսին, ինչպիսին կամ, ու ցույց տամ իմ լավագույն տարբերակը: Ցանկանում եմ օգնել թիմին որքան կարող եմ, հուսով եմ՝ շատ կսովորեմ այստեղի մեծ խաղացողներից: Ես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Անչելոտիի հետ»:
Պինտուսի մասին.
«Նրա հետ աշխատել եմ այստեղ եկածս առաջին տարվա ընթացքում: Դժվար է, ու մենք պետք է աշխատենք: Հնարավորինս արագ պետք է օպտիմալ մարզավիճակ հավաքենք ու մրցաշրջանն ավարտենք այնպես, ինչպես սկսել ենք: Խոսքը ոչ թե 60 րոպե ինտենսիվ, լավ ֆուտբոլի մասին է, այլ 100 րոպե, քանի որ Պինտուսի դեպքում այդպես է»:
Նորեկների մասին.
«Նրանք անհավանական մարդիկ են, որոնք ցանկանում են սովորել ու կատարելագործվել: Նրանցից յուրաքանչյուրը մեծ ներդրում կունենա: Բոլորս կբարելավվենք՝ այստեղի ֆուտբոլիստների հետ աշխատելով, քանի որ նրանք ստիպում են սովորել ու կատարելագործվել: Նորեկները հիանալի ֆուտբոլիստներ են ու դեռ շատ անելիք ունեն»:
Հանդերձարանի մթնոլորտի մասին.
«Մենք շատ համախմբված ենք՝ շարունակական հաղթանակի քաղցով: Սա «Մադրիդն» է, ու մենք պետք է շարունակենք հաղթել: Այստեղ ժամանած ֆուտբոլիստները զգում են ինչպես տանը: Այդպես է լինում, հենց հասնում ես այստեղ»:
Fenomeno, Realmadrid.am