«Վալենսիայի» դեմ խաղում տոնած հաղթանակից հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Հանդիպման մասին.
«Լավ խաղացինք ու արժանոիրեն հաղթանակ տարանք: Հաշիվը բացեցինք 11-մետրանոցից, և դա օգնեց մեզ: Սկզբի կես ժամում խնդիրներ կային պաշտպանությունում, սակայն շատ պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ՝ պաշտպանության խնդիրներն էլ վերացան»:
Վինիսիուսի ու Բենզեմայի մասին.
«Ֆուտբոլիստներին ընտրում ենք՝ դատելով նրանց մարզավիճակից: Վինիսիուսը հիանալի վերադարձավ. ճիշտ է՝ դրիբլինգով այդքան էլ աչքի չընկավ, սակայն դուբլ ձևակերպեց ու մեծ օգուտ բերեց թիմին: Նույնը կարող եմ ասել Կարիմի մասին. նա փայլուն խաղամակարդակ է դրսևորում ու մեծ վստահությույն հաղորդում թիմին»:
Գովեստի խոսքեր Ասենսիոյի հասցեին.
«Մարկոն շատ լավ խաղաց. շատ ավելի լավ, քան «Խետաֆեի» դեմ: Երբ նա լավ է գործում, խաղում է 90 րոպե, երբ վատ՝ ընդամենը մեկ խաղակես»:
Կազեմիրոյի դրվագում կա՞ր 11-մետրանոց.
«Չեմ կարող հստակ ասել, քանի որ մոտ տարածությունից չեմ տեսել դրվագը: Հեռվից թվում է՝ կար».
Իսպանիայի Սուպերգավաթը.
««Բարսելոնան» միշտ լինելու է մեր մրցակիցը: Սա, պարզապես, դասական դիմակայություն է: Թեորեապես կարող ենք ֆավորիտ լինել, սակայն պրակտիկորեն՝ ոչ: Այս մրցաշարը յուրահատուկ է. Սուպերգավաթում գործնականում կարող է հաղթել մասնակից թիմերից յուրաքանչյուրը: Որքանով տեղյակ եմ՝ մեր ամբողջ թիմը պատվաստված է: Պետք է գնահատենք Բեյլի ու Մարիանոյի վիճակը, Կարվախալի հետ ամեն ինչ կարգին է, իսկ Յովիչի թեսթը բացասական է, ու նա կարող է ուղևորվել թիմի հետ»:
Fanat, Realmadrid.am