Կիլիան Մբապեի հարազատ եղբայրը՝ Էթանը, չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Խովկինսը:
17-ամյա ֆուտբոլիստը որոշել է կարիերան շարունակել իր ճանապարհով ու մտադիր է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Ավելի վաղ ՊՍժ-ն սառեցրել էր բանակցություննեը նրա հետ, երբ հայտնի էր դարձել, որ Կիլիան Մբապեն ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին»: Նշվում էր, որ խաղացողը եղբոր հետ կարող է տեղափոխվել մադրիդյան գրանդ:
Ընթացիկ մրցաշրջանում Էթան Մբապեն 28 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 5 գոլի և 4 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am