Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, ընթացիկում շատ գոլեր չի խփում, սակայն աչքի է ընկնում կատարած մեծ ծավալի աշխատանքով:
Իսպանական մամուլը ներկայացրել է ուրուգվայցու՝ ընթացիկ մրցաշրջանի տեղաշարժի քարտեզն ու հումորային մեկնաբանությամբ նկարագրել այն.
«Երկրագնդի 71%-ը ծածկված է ջրով, մնացած մասը ծածկում է Վալվերդեն:
Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում Վալվերդեն անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 1 գոլի և 8 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am