«Ռեալը» մտադիր է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստներ Լենի Յորոյի և Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերային իրավունքները։
Ինչպես հայտնում է Marca-ն, «Սերուցքայինները» մտադիր են որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել այդ գործարքները։
Ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմը պետք է ուժեղացնել հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների միջոցով։
Լենի Յորոն հանդիսանում է հիմնական տրանսֆերային նպատակներից մեկը «Ռեալի» համար։ Նշվում է, որ նրա գործակալ Խորխե Մենդեշն արդեն իսկ հայտնել է «Արքայական» ակումբին, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել իր ներկայիս ակումբի՝ «Լիլի» հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։
Լիգա 1-ում 16 տարեկանում նորամուտը նշելուց հետո Յորոն Լիլի հիմնական թիմի կազմում մասնակցել է 39 հանդիպման։ Նա նաև հանդիսանում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ և շուտով կարող է մասնակցել նաև Օլիմպիական խաղերին։
Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կազմում հանդես եկով Ֆրանկո Մաստանտուոնտոյի պայմանագիրը վերջերս երկարաձգվել է մինչ 2026 թվականի հունվար։ Բացի այդ, նոր պայմանագրում կա սահմանված հրաժարագին՝ 45 մլն եվրո, որը կարող է աճել և հասնել մինչ 50 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am