Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալում» երբեք չեն դիտարկել Էնդրիկին վարձակալական հիմունքներով այլ ակումբի հանձնելու կամ «Կաստիլիա» տեղափոխելու տարբերակները։
Հուլիս ամսին տեղափոխվելով Մադրիդ, բրազիլացին իսկույն լինելու է հիմնական թիմի ֆուտբոլիստ։
Մարտի 31-ին Էնդրիկն առաջին անգամ մասնակցեց եզրափակիչ խաղի, սակայն երկրորդ կեսում փոխարինվեց։ Նրա աջ ոտքին սառույց էին դրել։ Նա ինն օրում մասնակցել է 4 հանդիպման՝ այդ թվում Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած երկու հանդիպումները՝ Իսպանիայի և Անգլիայի դեմ։
Los Merengues, Realmadrid.am