Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է տեղափոխվել «Արսենալ»։
Ինչպես նշվում է, «Սերուցքայինները» պատրաստ են 34 մլն ֆունտի դիմաց բաց թողնել նորվեգացուն, սակայն պայմանագրում ցանկանում են ներառել երկու կետ.
1. Եվս 8.5 մլն ֆունտ բոնուսների տեսքով։
2. Հետագայում Էդեգորի տրանսֆերը հետ գնելու իրավունք։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է Էդեգորի տրանսֆերի համար վճարել միայն 25 մլն ֆունտ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստի ծառայություններով, և Էդեգորը կարող է ներառվել այդ գործարքում։
Los Merengues, Realmadrid.am