«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուի ծառայություններով, հաղորդում է Relevo–ն։
Մի քանի շաբաթ առաջ ՄՅՈՒ–ի մարզական ղեկավարության ներկայացուցիչները ժամանել են Իսպանիա, որտեղ մի քանի հանդիպում են անցկացրել ֆուտբոլիստի գործակալի և տարբեր ակումբների ներկայացուցիչների հետ։
«Ռեալի» հարձակվողը դիտարկվում է որպես Ռասմուս Հոյլունդին հավանական փոխարինողի։
Ընթացիկ մրցաշրջանում Խոսելուն մասնակցել է Լա լիգայի 27 հանդիպման, դարձել 8 գոլի և 2 ասիստի հեղինակ։