Հոդվածներ

«Ռեալը» հաջորդ շաբաթ կարևոր հայտարարություն կանի
28.03.2024
1400 0

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ մտադիր է հայտարարել իր սաների՝ Նաչո Ֆերնանդեսի և Լուկաս Վասկեսի հետ պայմանագիր կնքելու համար, հաղորդում է AS–ը։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նոր պայմանագրերը նախատեսված են մեկ տարով։

Կառլո Անչելոտին և մարզչական շտաբի անդամները ակումբի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են, որ երկու ֆուտբոլիստներն էլ լավ են կատարում իրենց առջև դրված խնդիրները։

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, իսկ Վասկեսը՝ 28 հանդիպման և դարձել 1 գոլի ու 4 ասիստի հեղինակ։