Լա լիգայի 12-րդ տուրում «Սևիլյային» նվազագույն հաշվով հաղթելուց հետո «Ռեալը» վերսկսել է մարզումները:
Զիդանի սաները պատրաստվում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին:
Այն խաղացողներն, ովքեր անդալուզյան թիմի հետ հանդիպումն սկսել էին առաջին րոպեներից, վազքային վարժություններ են կատարել: Մյուս մասն աշխատել է պրեսինգի, ֆիզիակական պատրաստվածության վրա ու մարզել դարպասին հարվածները:
«Ռեալ» - «Բորուսիա» խաղը կայանալու է դեկտեմբերի 9-ին՝ Երրևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am