Հոդվածներ

Էդեն Ազարը 30 տարեկան է
07.01.2021
1592 0

Այսօր Էդեն Ազարը նշում է իր ծննդյան 30-ամյակը։ Ֆուտբոլիստը ծնվել է Բելգիայի Լա Լուվիեր քաղաքում 1991 թվականի հունվարի 7-ին։ 2019-ի ամռանը Ազարը «Չելսիից» տեղափոխվեց «Արքայական» ակումբ ։ «Ռեալի» կազմում այս երկու մրցաշրջանների ընթացքում Ազարը մասնակցել է 30 հանդիպման՝ նվաճելով Լա Լիգայի գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը։

Այս մրցաշրջանում նա դարձել է երկու գոլի հեղինակ, որոնցից մեկը «Հուեսկայի» դարպասը խփած  սքանչելի գոլն էր։

 «Չելսիի» կազմում Ազարը նվաճել է ԵԼ-ի գավաթը։ Իսկ Բելգիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 106 հանդիպման և նախորդ աշխարհի առաջնությանը մեծապես օգնել ընտրանուն նվաճել բրոնզե մեդալներ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված