Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Սելտային»: Գրանցվեց տանտերերի հաղթանակ՝ 2:0:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» վինգեր Լուկաս Վասկեսն, ով բացել էր հանդիպման հաշիվը:
Զիդանի սաները գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկոն» 3 հանդիպում պակաս է անցկացրել:
Fanat, Realmadrid.am