Անտոնիո Ռյուդիգերը խոսել է Մադրիդի «Ռեալի» հաղթողի հոգեբանության մասին:
«Երբ թիմը 14 անգամ հաղթում է Չեմպիոնների լիգայում, հիմարություն է մարզական բախտի մասին խոսելը: Այնուամենայնիվ, 4 տարեկանից մինչև մեծահասակներ ասում են՝ «Առա՛ջ, դեպի 15-րդ գավաթը»: Սա է հաղթողի ԴՆԹ-ն, որը հատուկ է «Ռեալին»: Հենց դա է ինձ բերել այստեղ»,- գերմանացու խոսքը փոխանցում է El Mundo-ն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչում ուժերը կչափեն «Դորտմունդի Բորուսիան» ու Մադրիդի «Ռեալը» (հունիսի 1` 23:00):
Fanat, Realmadrid.am
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ