Չորեքշաբթի երեկոյան «Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել Լա լիգայի 18-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղի պատրաստության շրջանակում:
Զինեդին Զիդանը փոփոխություն է կատարել մարզումային պլանում, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքիների հետ:
Մարզումն սկսել է գնդակով և առանց գնդակ նախավարժանքով, որից հետո ֆուտբոլիստներն արագացումներ են կատարել: Մի շարք տեխնիկական վարժությունների ավարտից հետո էլ, երկկողմանի հանդիպում են անցկացրել փոքրացված չափերով խաղադաշտում:
Ռոդրիգո Գոեսն ու Դանի Կարվախալն աշխատել են մարզասրահում:
Fanat, Realmadrid.am