«Ռեալը» շարունակում է կենտրոնական պաշտպանի փնտրտուքները:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «սերուցքայինները» լրջորեն հետաքրքրված են «Վիլյառեալի» ֆուտբոլիստ Պաու Տորեսի ծառայություններով, սակայն գործարքի խափանման պատճառ կարող է դառնալ «դեղին սուզանավի» ղեկավարության պահանջած 65 մլն եվրո գումարը:
Մադրիդյան կողմը պատրաստվում է բանակցություններին ընթացք տալ ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տորեսն անցկացրել է 23 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am