Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4–0 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։
1․ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում չի պարտվում 22 անընդմեջ խաղում (17 հաղթանակ և 5 ոչ–ոքի):
2. «Սելտան» 44 տարվա մեջ առաջին թիմն է, որը 2 ինքնագոլ է հեղինակում «Ռեալի» դեմ խաղում։ Վերջին անգամ նման բանեղելէր «Ատլետիկոյի» հետ խաղում՝ «Բեռնաբեուում»՝ 1980 թվականին։
3․ Վերջին 20 խաղում «Սելտան» ոչ մի անգամ չի կարողացել պարտության մատնել «Ռեալ Մադրիդին» (2 ոչ–ոքի և 18 պարտություն):
4. Վինիսիուս Ժունիորը 75–րդ գոլը խփեց «Ռեալ Մադրիդ» կազմում։
5․ 2021/22 մրցաշրջանից ի վեր Լա լիգայի ոչ մի այլ ֆուտբոլիստ չի մասնակցել իր թիմի գոլային գործողություններին ավելի շատ, քան Վինիսիուս Ժունիորը (61 գոլ և 41 ասիստ):
6. Մոդրիչը Լա լիգայում 350–րդ հանդիպումն անցկացրեց, Կրոսը՝ 300–րդ։
7․ Կամավինգան առաջին կեսում 5 հարված է կատարել «Սելտայի» դարպասին, սա նրա կարիերայի լավագույն ցուցանիշն է բոլոր մրցաշարերում։
8․ Գյուլերն առաջին գոլը խփեց «Ռեալ Մադրիդում»։ Նա նաև Պրիմերայում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ թուրք ֆուտբոլիստը ( 19 տարեկան և 14 օրական) և 21–րդ դարում այս ցուցանիշով 6–րդը՝ «Ռեալի» կազմում։